Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ ՏՏ Ընկերություններ Ծրագրային և սարքային ապահովում Հայաստանյան բիզնես ոլորտը դեռ լիովին չի գիտակցում ՏՏ լուծումների անհրաժեշտությունը

Հայաստանյան բիզնես ոլորտը դեռ լիովին չի գիտակցում ՏՏ լուծումների անհրաժեշտությունը

  • PDF
http%3A%2F%2Fpcnews.am%2Farmenia%2Fit%2Fcompanies%2Fsoftware-and-hardware%2F1917-flexap.html
 

Հայաստանում գործող բիզնես ընկերությունները դեռ լիովին չեն պատկերացնում, որ բազմաթիվ պրոցեսների ավտոմատացումը կարող է օգտակար ու շահավետ լինել, և հիմնականում դեռ պատրաստ չեն ներդրումներ կատարել ՏՏ լուծումներ ձեռք բերելու համար: Այս մասին PCNews.am-ի հետ զրույցում ասաց Flexible Applications (FlexAp) ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը:

FlexAp-ն զբաղվում է ծրագրային ապահովումների, վեբկայքերի և վեբ-համակարգերի մշակմամբ, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում ՏՏ ոլորտին վերաբերող տարբերի հարցերի շուրջ: Ծառայությունների ցանկը դիտեք այստեղ:

Պատվերով ծրագրեր մշակելուց բացի՝ FlexAp-ը զբաղվում է իր և իր գործընկեր «Թայմ Մասթերս»-ի կողմից մշակված «Հաճախումների կառավարման համակարգ»-ի,  աշխատակիցների մուտքի/ելքի ժամ ֆիքսող սարքավորումների վաճառքով: Ընկերությունն առաջարկում է նաև մատնահետքերով, քարտերով, ձեռքի և դեմքի բիոմետրիկ տվյալներով աշխատող սարքավորումներ:

FlexAp-ի ծրագրավորողները հիմնականում օգտագործում են «Մայքրոսոֆթ»-ի տեխնոլոգիաները:

Սակագներ

Ընկերության տնօրենի խոսքով՝ մատուցվող ծառայությունների սակագները ֆիքսված չեն, քանի որ յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում: «Բայց ամեն դեպքում գները թանկ չեն և հասանելի նույնիսկ ամենափոքր ընկերություններին»,-նշում է տնօրենը:

Դրսի շուկայում աշխատանքային գինը երեք անգամ ավելի բարձր է

FlexAp-ն աշխատում է թե՛ տեղական, և թե՛ արտասահմանյան շուկաների համար: Սպառողները հիմնականում այն ընկերություններն են, որոնք պատրաստ են ներդրում կատարել բիզնեսը շահավետ դարձնող գործառույթների ավտոմատացման համար:

Տեղական և արտասահմանյան շուկաների համար աշխատանքի ծավալի տոկոսային հարաբերակցությունը կազմում է մոտավորապես 40% և 60%: Իսկ աշխատանքային գների միջև կա էական տարբերություն` մոտ 3 անգամ: «Բայց դրսի շուկային առաջարկվող մեր սակագներն իրենց հերթին էլ մի քանի անգամ ցածր են դրսում գործող ընկերությունների կողմից առաջարկվող սակագներից»,-ասում է Գրիգորյանը:

Աշխատակազմն ու աշխատանքի անցնելու մեթոդները

Գրիգորյանի խոսքով՝ ընկերությունում առաջնահերթ է ծրագրավորողների դերը, բայց, իհարկե, բավարար չէ ամբողջական արտադրանք ստանալու համար: «Որպեսզի մեր ծառայություններն ու արտադրանքները լինեն լիարժեք ու բարձրորակ, մենք մեր անձնակազմում ներառել ենք նաև թեսթավորող, դիզայներ, ցանցային ադմինիստրատոր, շուկայագետ, ծրագրերի ղեկավար, և այլն»,-նշում է ընկերության տնօրենը՝ ավելացնելով, որ ներկա պահին FlexAp-ն ունի վաճառքի մասնագետի կարիք:

Ընկերությունը նախընտրում է աշխատել նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ: «Բացի փորձից՝ կարևորվում են նաև մարդկային հատկանիշները, մասնավորապես թիմային աշխատանքներ կատարելու ունակությունը, նվիրվածությունը աշխատանքին և պարզապես ազնվությունը»,-նշում է Գրիգորյանը:

«Ամենակարևորն ուսանողի աշխատասիրությունն է»

Թեև ընկերությունը չի աշխատում փորձ չունեցող շրջանավարտների հետ, բայց տնօրենի կարծիքով՝ ամենակարևորն ուսանողի աշխատասիրությունն ու նպատակասլացությունն է: «Իրականում, նույնիսկ ամենալավ համալսարանի այն ուսանողը, ով չի աշխատում իր վրա, չի կարող բավարարել շուկային, և հակառակը, ոչ այնքան որակյալ բուհի ցանկացած ուսանող, ով մշտապես ինքն իր վրա աշխատում է, կարող է նույնիսկ դեռ ուսումնառության շրջանում բավարարել շուկայի պահանջները»,-ասում է Դ.Գրիգորյանը:

Մրցակցային առավելություններ

Որպես ընկերության մրցակցային առավելություն՝ տնօրենը նշում է դրսի շուկայի հետ աշխատելու փորձը, ինչը կարևորվում է այն փաստով, որ արտասահմանյան շուկան անհամեմատ ավելի պահանջկոտ է: «Մեկ այլ առավելություն է նաև մեր անձնակազմը. աշխատակիցները ոչ միայն փորձառու են իրենց գործում, այլ նաև նպատակասլաց և աշխատասեր են, կայացած՝ որպես աշխատանքային խումբ»,-ավելացնում է Գրիգորյանը:

«Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» ընկերությունը ստեղծվել է 2009թ. իր գործընկերոջ և բաժնետիրոջ` Թայմ Մասթերս ընկերության աջակցությամբ: Վերջինս ԱՄՆ-ում հիմնված ընկերություն է, որը տրամադրում է հաճախումների կառավարման սարքավորումներ և համակարգեր ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 15 տարի:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »