Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում ս. թ . փետրվարի 8-ին, ժամը 17.00-18.00-ը կանցկացվի Android թեմայով սեմինար: Մասնակցությունը անվճար է, մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով դիմում հայտը մինչև ս.թ. փետրվարի 7-ը:
Մասնակցության հաստատումը պարտադիր է: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են:
Հայ-հնդկական կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանում՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքի 1-ին հարկում:




