Fri05182012

Back ՏՏ Հայաստան Բաժիններ Օպերատորներ Orange-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալն ու կապի արագությունը

Orange-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալն ու կապի արագությունը

  • PDF
http%3A%2F%2Fpcnews.am%2Farmenia%2Fit%2Foperators%2F2185-orange.html
 

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ինտերնետի նորացված սակագնային պլաններ: Կատարված փոփոխությունները վերաբերում են ինչպես սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթների ծավալին, այնպես էլ անսահմանափակ ինտերնետի արագությանը: Ըստ այդմ՝ Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բոլոր սակագնային պլաններում ավելացվել է համաչափորեն աճող 1-ից մինչև 4ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչի արդյունքում հունիսի 1-ից 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9,000-ինը` 6 գիգաբայթ (+2 ԳԲ), 11,000-ինը` 11 գիգաբայթ (+3 ԳԲ), իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ (+4 ԳԲ):

Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև անսահմանափակ ինտերնետի արագությունը: Հունիսի 1-ից 6,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128Կբ/վ արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն կրկնակի բարձր` 256Կբ/վ արագությամբ: Մյուս սակագնային պլանների համար անսահմանափակ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50%-ով և նախկին  256Կբ/վ-ի փոխարեն այժմ կլինի 384Կբ/վ: Ընդ որում, կրկնապատկվել է վերբեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար:

Orange-ը հատուկ նորություն ունի այն բաժանորդների համար, ովքեր ընկերության ինտերնետի ծառայություններից օգտվում են 12 ամիս և ավելի: Այսուհետ հասնելով 12-րդ ամսին` բաժանորդներն ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ մեկ գիգաբայթ գերարագ ինտերնետ:

Orange Ինտերնետի բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա մոդեմից, MyFi-ից կամ Flybox-ից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:

 

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »