Երեք չինացի բանտարկվել է Apple iPad 2 պլանշետային համակարգչի մասին գաղտնի տվյալների հրապարակման համար: Դա տեղի է ունեցել պլանշետի՝ շուկա դուրս գալուց երկար ժամանակ առաջ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սարքի մասեր արտադրող MacTop Electronics ընկերության տնօրենը մոտ 3000 դոլար է վճարել iPad 2 պլանշետների հավաքմամբ զբաղվող Hon Hai Precision Industry ընկերության երկու աշխատակիցների՝ պլանշետային համակարգչի արտաքին պատյանի թվային նկարի համար:
Օրինախախտները դատապարտվել են 12 և 14 տարի ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել վճարել 15 և 4.5 հազ. դոլար տուգանք: Իսկ MacTop-ի գլխավոր տնօրենը՝ 18 ամիս ազատազրկման և 23 հազ. դոլար տուգանքի:




