Fri05182012

Back ՏՏ Աշխարհ Բաժիններ Google «Ռոստելեկոմ»-ը գնել է հայկական ինտերնետ-պրովայդերի բաժնետոմսերի մեծ մասը

«Ռոստելեկոմ»-ը գնել է հայկական ինտերնետ-պրովայդերի բաժնետոմսերի մեծ մասը

  • PDF
http%3A%2F%2Fpcnews.am%2Fworld%2Fit%2Fgoogle%2F3417-%25C2%25AB%25D5%258C%25D5%25B8%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A5%25D5%25AC%25D5%25A5%25D5%25AF%25D5%25B8%25D5%25B4%25C2%25BB-%25D5%25A8-%25D5%25A3%25D5%25B6%25D5%25A5%25D5%25AC-%25D5%25A7-%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AF%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25AB%25D5%25B6%25D5%25BF%25D5%25A5%25D6%2580%25D5%25B6%25D5%25A5%25D5%25BF-%25D5%25BA%25D6%2580%25D5%25B8%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A4%25D5%25A5%25D6%2580%25D5%25AB-%25D5%25A2%25D5%25A1%25D5%25AA%25D5%25B6%25D5%25A5%25D5%25BF%25D5%25B8%25D5%25B4%25D5%25BD%25D5%25A5%25D6%2580%25D5%25AB-%25D5%25B4%25D5%25A5%25D5%25AE-%25D5%25B4%25D5%25A1%25D5%25BD%25D5%25A8.html
 

«Ռոստելեկոմ»-ը հայտարարել է GNC-alfa ընկերության բաժնետոմսերի 75%-ը 22,5 մլն դոլարով գնելու մասին: Ինտերնետ պրովայդերը ամենամեծ ցանցն ունի Հայաստանում. ընկերության օպտիկամանրաթելային ցանցն ունի 1500 կմ երկարություն: 2011-ին GNC-alfa-ի եկամուտը կազմել է մոտ $12 մլն: Հաղորդում է RBC Daily-ն:

Նշենք, որ GNC-alfa-ն ձեռք բերելու ցանկություն էր հայտնել նաև France Telecom ընկերությունը:

GNC-Alfa-ն հիմնվել է 2007 թվականին, 2008թ-ին ստացել Հայաստանի ամբողջ տարածքում ֆիքսված հեռահաղորդակցման ցանցի կառուցման և շահագործման լիցենզիա: 2010թ. փետրվար ամսից ընկերությունը սկսել է աշխատել կորպորատիվ կազմակերպությունների հետ: GNC-Alfa-ի ծառայություններից օգտվում են «Օրանժ Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Արմինկո», «Վեբ», «Յուքոմ», «Այքոն Քոմյունիքեյշնզ», «Նետսիս», «Այ-Մաքս», «ADC» և մարզային մի շարք օպերատորներ:

Իմացիր ինտերնետիդ արագությունը

Տարվա իրադարձություններ

02 Դեկտեմբեր - 2011
ArmnetAwards Դեկտեմբերի 2-4| Իմանալ ավելին »
03 Դեկտեմբեր - 2011
Armnet կոնֆերանս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն| Իմանալ ավելին »
10 Դեկտեմբեր- 2011
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 | Իմանալ ավելին »