Android-ծրագրերը WP 7-ի համար փոխարկելու միջոցների թողարկումը, Microsoft-ի մտահղացմամբ, պետք է ծրագրավորողներին ձգի դեպի նոր՝ Windows Phone 7 հարթակ: Նշեք, որ որոշ ժամանակ առաջ՝ ապրիլի վերջին, թողարկվել էր iOS-ծրագրերի համար նմանատիպ փոխարկման ինտերակտիվ տեղեկատու:
Microsoft ընկերությունը, Engadget կայքի հաղորդմամբ, ներկայացրել է մշակողի գործիքապանակ և տեղեկատու փաստաթղթեր՝ Android հարթակի ծրագրերն իր սեփական՝ Windows Phone 7 հարթակ տեղափոխելու համար:
Այս պահի դրությամբ Windows Phone 7-ի համար եղած ծրագրերի քանակը զգալիորեն զիջում է Android-ի և iOS-ի ծրագրերի բազային: Մասնավորապես, 2011 թ. մայիսին թողարկվել էր մոտ 20 հազար ծրագիր WP7-ի համար, 400 հազար՝ iOS-ի և 200 հազար՝ Android-ի համար:
Խնդիրներ կարող են առաջանալ միայն որոշ խաղերի փոխարկման ժամանակ, որոնց բնորոշ է ավելի արդյունավետ ծրագրավորման լեզվով (ինչպես С կամ С++) գրված սեփական գրադարանի օգտագործումը (օրինակ՝ եռաչափ մոդելների մշակման կամ անիմացիայի պատկերման համար): Windows Phone 7 հարթակը չի թույլատրում այդպիսի գրադարանների օգտագործումըն իր ծրագրերում՝ չնայած բացառության կարգով օգտագործումը թույլատրվել է որոշ ծրագրերում, այդ թվում՝ Skype-ում:




