Android օգտագործողներն այսուհետ կկարողանան Skype հավելվածով տեսազանգեր կատարել Wi-Fi և 3G ցանցերում: Հաղորդում է Skype-ի պաշտոնական բլոգը:
Բեռնել հավելվածի նոր տարբերակը կարող եք Android Market-ից կամ բջջայինով այցելել Skype.com/m:
Հավելվածը թույլ է տալիս անվճար տեսազանգեր կատարել դեպի iPhone, Mac, Windows PCs և այլ Android-հեռախոսներ: Հավելվածն աշխատում է Android-ի 2.3 և ավելի նոր տարբերակներով համալրված սմարթֆոններում, որոնք ունեն դիմային տեսախցիկ:
Ներկա պահին այդ սմարթֆոններն են HTC Desire S, Sony Ericsson Xperia neo, Sony Ericsson Xperia pro և Google Nexus S: Այլ սարքերի համար Skype-ը խոստանում է շուտով թողարկել առանձին տարբերակ:




